Logo

18-ամյա իսպանացին հաղթել է Մայամիի մրցաշարում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:49 / 03.04.2022ՍՊՈՐՏ
null

Մայամի քաղաքում կայացած ATP-1000 շարքի մրցաշարի տղամարդկանց մենապայքարի եզրափակիչում իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Նորվեգիայի ներկայացուցիչ Կասպեր Ռուուդին:

Հանդիպումը տևել է 1 ժամ 50 րոպե և ավարտվել 2 սեթում (7:5, 6:4):

Նշենք, որ Մայամի Մասթերսի նախորդ հաղթողը եղել է լեհ Հուբերտ Հուրկաչը: Նա կիսաեզրափակիչում զիջել էր հենց 18-ամյա Ալկարասին:

Հիշեցնենք, որ կանանց մենապայքարի հաղթող էր դարձել Իգա Սվյոնտեկը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա