Logo

Ալկարասի գրառումը տեսախցիկի վրա. «Մադրիդում խաղը երկար է տևում» (լուսանկար)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:21 / 07.05.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդում ընթացող «Մասթերսի» կիսաեզրափակիչում աշխարհի 9-րդ ռակետ Կառլոս Ալկարասը հաղթել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչին

3 ժամ 38 րոպե տևած խաղից հետո 19-ամյա թենիսիստը գրառում է արել տեսախցիկի վրա:

«Մադրիդում խաղը երկար է տևում»,- գրել է Կառլոսը:

Հատկանշական է, որ  Մադրիդի «Ռեալի»՝ ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունում գրանցած անհավանական քամբեքներից հետո շատ ակտուալ է դարձել Խուանիտոյի՝ «Սանտիագո Բեռնաբեուում» 90 րոպեն շատ երկար է տևում» արտահայտությունը:

Ալկարասն «Արքայական ակումբի» մեծ երկրպագու է. «սերուցքայինները» գրեթե միշտ շնորհավորում են թենիսիստին, երբ նա հաջողության է հասնում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա