Logo

Ալկարասը նշել է, թե որ որակները կվերցներ Նադալից, Ջոկովիչից և Ֆեդերերից

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:15 / 17.05.2022ՍՊՈՐՏ
null

Աշխարհի 6-րդ ռակետ Կառլոս Ալկարասը խոսել է համաշխարհային թենիսի լեգենդներ Ռաֆայել Նադալի, Ռոջեր Ֆեդերերի և Նովակ Ջոկովիչի մասին:

«Ռաֆայի որակներից կվերցնեի մարտական ոգին. նա երբեք չի հանձնվում, մինչև վերջ պայքարում է բոլոր խաղարկումներում և անսահման աշխատասեր է: Ֆեդերերից՝ հարվածների բազմազանությունն ու այն էլեգանտ ոճը, որ հատուկ է միայն նրան: Ջոկովիչի հատկանիշներից առավել տպավորիչ են ճկունությունն ու ֆիզիկական տվյալները»,- 19-ամյա իսպանացու խոսքը փոխանցում է La Nacion-ը:

Հիշեցնենք, որ Ալկարասը հաղթող էր դարձել Մայամիի և Մադրիդի մրցաշարերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա