Logo

Ալեգրի. «Իսկական ֆուտբոլ էր, լավ թեստ՝ հասկանալու համար, թե որտեղ ենք մենք կանգնած»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
11:14 / 13.01.2022ՍՊՈՐՏ

Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին ամփոփել է Իտալիայի Սուպերգավաթի՝ «Ինտերի» դեմ խաղը(1:2):

«Իսկական ֆուտբոլ էր, լավ թեստ՝ հասկանալու համար, թե որտեղ ենք մենք կանգնած: Ցավոք, երբեմն թվում է, թե սատանան է հորինել ֆուտբոլը(121-րդ րոպեին հաղթական գոլը խփեց «Ինտերը»):

Եզրափակիչ սուլիչի ձայնից 5 վայրկյան առաջ մենք հիմար սխալ թույլ տվեցինք: Բայց հանդիպել էինք այս պահին Իտալիայի ուժեղագույն թիմի հետ և կարողացանք ստեղծել գոլ խփելու մի քանի հնարավորություն՝ շատ քիչ պահեր թույլ տալով մրցակցին։ Մեկնարկային 10 րոպեներին մենք լավ չխաղացինք, բայց հետո շատ լավ խաղացինք։

Խաղավարտից 5 վայրկյան առաջ գնդակ բաց թողնելն ամոթ է, բայց մենք պետք է օգտագործենք այս զայրույթն Ա Սերիայում, Իտալիայի գավաթում և Չեմպիոնների լիգայում։ Պետք է դրականը փնտրել. թիմը բարելավվում է, հատկապես ֆիզիկապես: Սա ընդամենը մեկ հանդիպում է, ավա՜ղ, մեր սցենարով չընթացավ: Հիմա կենտրոնանալու ենք առաջնության վրա»,- Football Italia-ն մեջբերում է Ալեգրիի խոսքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա