Logo

Ալմա Մալեր-Վերֆել. պրոֆեսիոնալ մուսա

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 07.11.2017Արվեստանոց
anna - Ալմա Մալեր-Վերֆել. պրոֆեսիոնալ մուսա

Մալերի և կնոջ հարաբերություններում սկսվում է ճգնաժամային շրջան. փոքրիկ Մարիայի մահից հետո, ամուսիններն իմանում են Մալերի անբուժելի հիվանդության մասին:

Վալտեր Գրոպիուս

1910 թ. էր Ալման հանդիպում է սկսնակ ճարտարապետ Վալտեր Գրոպիուսին և սիրահարվում, սակայն չի հեռանում Մալերից: Մի օր Գրոպոիուսը հիվանդ կոմպոզիտորին նամակ է գրում և պատմում է իր և Ալմայի բուռն սիրավեպի մասին:

valter - Ալմա Մալեր-Վերֆել. պրոֆեսիոնալ մուսա Խորապես ցնցված և վիրավորված Մալերը հասկանում  է, որ պետք է կյանքի գնով պայքարի Ալմայի համար: Կոմպոզիտորի սերը սիրելիի հանդեպ ծաղկունք է ապրում, կուրացնող կիրքն ամբողջովին կլանում է Գուստավին և նա ասում էր. «Ես կապրե՛մ և կմեռնե՛մ միմիայն քեզ համար, իմ սիրելի Ալմա»:
Մալերը փորձում էր ամեն գնով գերել կնոջ սիրտը. նա Ալմային սիմֆոնիա է նվիրում: Կինը, մուսան, սիրելին, ընկերը, սիրուհին և երեխաների մայրը մինչև կոմպոզիտորի վերջին շունչն ամուսնու կողքին էր:
Մալերի մահից հետո դժբախտ այրին հրաժարվում է Գրոպիուսից և խզում կապերը նրա հետ:

Օսկար Կոկոշկա

Մի որոշ ժամանակ անց ասպարեզում հայտնվում է նկարիչ, էքսպրեսիոնիզմի վառ ներկայացուցիչներից մեկը՝ Օսկար Կոկոշկան: Կոկոշկան ոգեշնչվում է իր սիրելի Ալմայով և պաշտում իր նոր ու անկրկնելի մուսային: Ալմային են նվիրված մի քանի կտավներ, այդ թվում՝  «Քամու հարսնացուն» գործը:

brideofthewife - Ալմա Մալեր-Վերֆել. պրոֆեսիոնալ մուսաԳունեղ նկարում հեղինակը պատկերել է իրեն և սիրելիին. նավաբեկության արդյունքում սիրահար զույգը մոլորվել է օվկիանոսում:
Շատ շուտով Ալման հոգնում է Օսկարի համար «մայր» և «դայակ» լինելուց, բայց չգիտեր ինչպես լքել նրան:
Այս հարցում օգնության է գալիս Առաջին համաշխարհային պատերազմը: Կոկոշկան պատերազմ է գնում: Շուտով Ալմային հայտնում են նրա մահվան գույժը: Գեղեցկուհին իրեն մեղավոր էր զգում և փորձում էր քավել մեղքերը. նա գտնում է ելքը: Հենց այդ նույն ժամանակ Բեռլինի հիվանդանոցներից մեկում բուժվում էր Վալտեր Գրոպիուսը: Ալման այցելում է նրան, իսկ ավելի ուշ դառնում Վալտերի կինը:

Վալտեր Գրոպիուս նորից

Սա մուսայի երկրորդ ամուսնությունն էր: Ճակատագրի հեգնա՞նք, թե…պատերազմից վերադառնում է Կոկոշկան: Պարզվում է, որ սխալմունք է տեղի ունեցել. ապատեղեկատվություն: Ալմայի ամուսնության լուրը մեծ հարված էր Օսկարի համար, բայց նա ի վերջո համակերպվում է:
Նորաստեղծ ընտանիքը շուտով համալրվում է. լույս աշխարհ է գալիս նրանց դուստրը՝ Մանոնը: Սակայն Ալմայի և Վալտերի հարաբերություններում լարվածություն էր նկատվում, զգացմունքներն իրենց սպառել էին: Շուտով Գրապիուսն իմանում է, որ տարիներ առաջ Ալմայի մահացած որդի Մարտինի հայրը նա չէր: Զույգը բաժանվում է:
Եկել էր գրող Ֆրանց Վերֆելի ժամանակը:

Ֆրանց Վերֆել

werfel - Ալմա Մալեր-Վերֆել. պրոֆեսիոնալ մուսաԱլման մի քանի տարով մեծ էր Վերֆելից և ավելի հմուտ էր ու փորձառու: Նա ասես մայր լիներ Ֆրանցի համար՝ կերակրում էր, քաջալերում, ուժ տալիս և ստիպում, որ նա ստեղծագործի: 1938 թ. Վերֆելը ստիպված էր հեռանալ Գերմանիայից և նրա սիրելի մուսան առանց երկար-բարակ մտածելու միանում է ամուսնուն: Նրանք հաստատվում են ԱՄՆ-ում և Վերֆելը սկսում է նոր շնչով ստեղծագործել: Գրողը մահանում է 1945 թ.:
Սա Ալմայի «ճանապարհորդության» վերջին կետն էր.Ալման դադարում է մուսա լինել:

annamah - Ալմա Մալեր-Վերֆել. պրոֆեսիոնալ մուսա
Ալմա Մալեր-Վերֆելը (մուսան հրաժարվել է վերցնել Գրոպիուսի ազգանունը) մահացել է 1964 թ., Նյու Յորքում:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա