Logo

«Բարսելոնան» «Ռեալի» սանին համարում է խաղային դիրքն ուժեղացնելու լավագույն թեկնածուն

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:01 / 01.05.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» փորձում է պայմանավորվել «Չելսիի» պաշտպան Մարկոս Ալոնսոյի հետ:

Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ «կապտանռնագույններն» սկսել են լրջորեն հետաքրքրվել 31-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով և արդեն հասցրել են կապ հաստատել խաղացողի ներկայացուցիչների հետ: Նշվում է, որ իսպանացին մեծ հարգանքով է վերաբերվում լոնդոնյան ակումբին, սակայն ձգտում է  վերադառնալ հայրենիք:

Երկար ժամանակ է՝ «կապտանռնագույնները» պաշտպանության ձախ եզրն ուժեղացնելու տարբերակներ են դիտարկում, և Ալոնսոն ամենափորձառուն է՝ մյուս 3-4 թեկնածուների համեմատ:  

Հավելենք, որ Մարկոսը «Ռեալի» սան է և 1999-2008 թվականներին խաղացել է «Արքայական ակումբի» երիտասարդական թիմերում: Ֆուտբոլիստը «Չելսիի» գույները պաշտպանում է 2016 թվականից:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա