Logo

Միխայիլ Ալոյանը՝ Դացիկ - Կավալարի մենամարտից իր սպասելիքների մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:22 / 11.04.2022Խառը մենամարտեր
Միխայիլ Ալոյան

Հայ բռնցքամարտիկ Միխայիլ Ալոյանը խոսել է ռուս Վյաչեսլավ Դացիկի և բրազիլացի Սաուլո Կավալարիի մենամարտից ունեցած իր սպասելիքների մասին:

«Դացիկը բավական հայտնի է խառը մենամարտերում, մենամարտում է նաև բռնցքամարտի կանոններով: Վյաչեսլավն ուժեղ և ծանր հարվածներ ունի։ Կարող է նոկաուտի ենթարկել մրցակցին:

Ինչ վերաբերում է Կավալարիին, նա հիմնականում ելույթներ է ունենում քիքբոքսինգում, K1 ձևում աշխարհի չեմպիոն է։ Կավալարին շատ լուրջ մրցակից կլինի Վյաչեսլավի համար: Ես նույնիսկ կողմերի շանսերը կգնահատեմ այսպես՝ 55:45՝ հօգուտ բրազիլացու:

Ներկա եմ եղել K1-ի մենամարտերի, որտեղ մարտիկները շատ դաժան են կռվում։ Դացիկը նույնպես բավական ուժեղ տղա է, բայց Սաուլոն ավելի դիմացկուն է: Նա ավելի շարժուն կլինի, կարող է շատ լավ մրցակցություն լինել: Բրազիլացին կարող է հաղթել նաև իր քաշի շնորհիվ»,- Ալոյանի խոսքն է մեջբերում REN TV-ն։

PRAVDA մրցաշարը, որի շրջանակում կանցկացվի մենամարտը, կկայանա ապրիլի 15-ին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա