Logo

Մորատան ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», բայց «Ատլետիկոյի» պահանջները խոչընդոտում են գործարքին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:25 / 27.01.2022ՍՊՈՐՏ
Ալվարո Մորատա

Իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան չի կարող վարձավճարով տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»՝ հայտնում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն:

29-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել կատալոնական ակումբ, սակայն «Ատլետիկոն», որին պատկանում են Մորատայի տրանսֆերային իրավունքները, չի համաձայնում նրան այլ ակումբ ուղարկել վարձակալությամբ:

«Բարսելոնան» չի կարողանա նոր ֆուտբոլիստի գրանցել, եթե իր խաղացողներից մեկի տրանսֆերային իրավունքները չվաճառի: Մորատայի գործակալներն այժմ խնդրի լուծման տարբերակներ են փնտրում:

Հավելենք՝ ֆուտբոլիստն այժմ վարձավճարով հանդես է գալիս Թուրինի «Յուվենտուսում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա