«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը խնդրել է կատալոնական ակումբի ղեկավարությանը երկարաձգել իր պայմանագրի ժամկետն առնվազն մինչև 2022 թվականի ավարտը՝ հայտնում է Diario Sport-ը։
Ֆուտբոլիստը ցանկանում է օպտիմալ մարզավիճակով մոտենալ Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը, որը կմեկնարկի նոյեմբերի 21-ին: Աղբյուրի տեղեկություններով՝ նոր պայմանագիրը գրեթե համաձայնեցված է. մնում է հստակեցնել ֆուտբոլիստի աշխատավարձի չափը:
Ալվեսը «Բարսելոնա» է վերադարձել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ազատ գործակալի կարգավիճակով։ 39-ամյա խաղացողի՝ կատալոնական գրանդի հետ գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև հունիս:
Ընթացիկ մրցաշրջանում Ալվեսը Լա լիգայում անցկացրել է 13 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո