Logo

Ամանորյա նոր ֆիլմեր և հեռուստասերիալներ Netflix-ից

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 02.12.2021ՍՊՈՐՏ
new christmas movies on netflix november 26th 2021 - Ամանորյա նոր ֆիլմեր և հեռուստասերիալներ Netflix-ից

Ամանորին մնացել են հաշված օրեր, ինչը նշանակում է, որ այժմ ժամանակն է մտածել նվերների մասին, լսել Ֆրենկ Սինատրայի՝ վաղուց սիրելի դարձած հիթերը և դիտել ամանորյա ֆիլմեր։ Իհարկե, մեզանից շատերը նախընտրում են հին ու բարի, նոստալգիկ  ֆիլմերը, մինչդեռ ինչ-որ մեկը մշտական որոնումների մեջ է:

Առանձնացրել ենք Netflix-ի՝ Սուրբ Ծննդյան ամենահետաքրքիր ֆիլմերն ու հեռուստահաղորդումները:

A Castle For Christmas

«A castle for Christmas» ռոմանտիկ կատակերգությունը գլխավորել է Ուկրաինայի Netflix-ի ամենահայտնի ֆիլմերի վարկանիշը։ Բրուք Շիլդսը մարմնավորում է հայտնի ամերիկացի գրող Սոֆի Բրաունին, որն Ամանորին մեկնում է Շոտլանդիա՝ նոր գրքի թողարկման հետ կապված սկանդալից խուսափելու համար։ Այնտեղ նա սիրահարվում է շոտլանդական դղյակին, որտեղ էլ կանգ է առնում՝ հանդիպում է նրա խորհրդավոր տիրոջը՝ մռայլ դեմքով շոտլանդացի դուքսին: Ֆիլմը նկարահանվել է Էդինբուրգի շքեղ գոթական առանձնատանը, հետևաբար տպավորիչ դեկորացիաներն ու շոտլանդական գեղատեսիլ բնապատկերները երաշխավորված են: Կինոքննադատների կարծիքով սա իդեալական ֆիլմ է  դեպի Սուրբ Ծննդյան հեքիաթային աշխարհ փախուստի համար:

A Boy Called Christmas

Նպատակասլաց երիտասարդ Նիկոլասը ճակատագրին դեմ դիմաց հանդիպելու մտքով մեկնում է կախարդական մի երկիր, որտեղ էլֆեր են բնակեցված: Նա պետք է գտնի իր հորը և հույսով վերադառնա տուն: Ֆիլմը հիմնված է բրիտանացի գրող Մեթ Հեյգի բեսթսելեր գրքի վրա, որի գործողությունները տեղի են ունենում Ֆինլանդիայում: Հերոսի հետ հանդիսատեսը կուղևորվի Արկտիկական շրջանից այն կողմ:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա