Logo

Ամանորյա նոր ֆիլմեր և հեռուստասերիալներ Netflix-ից

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 02.12.2021ՄՇԱԿՈՒՅԹ
new christmas movies on netflix november 26th 2021 - Ամանորյա նոր ֆիլմեր և հեռուստասերիալներ Netflix-ից

Anxious People

Անհանգիստ մարդիկ շվեդ գրող Ֆրեդերիկ Բեկմանի համանուն բեսթսելեր գրքի ադապտացիան է։ Օրիգինալ և հուզիչ պատմություն է բանկի անհաջող կողոպուտի մասին, որը տեղի է ունենում Ամանորի գիշերը։ Ոստիկաններից փախչող կողոպտիչը փակվում է բնակարանում, որտեղ ռիելթորը ապագա գնորդին ներկայացնում է տունը: Կողոպտիչը պատանդ է վերցնում 8 հոգու, բայց ի վերջո ինքն է դառնում այդ  մարդկանց պատանդը։

Robin Robin

«Ռոբինը» տոնական մուլտֆիլմ է հանրահայտ «Sean the Sheep» և «Chicken Run» անիմացիոն ֆիլմերի ստեղծողների շնորհիվ: Սա պատմություն է մի թռչնի մասին, որը մեծացել է մկների մեջ։ Մեծանալուն պես, Ռոբինը ճամփա է ընկնում իր ընտանիքին փնտրելու նպատակով՝ իր ծագման մասին ճշմարտությունը պարզելու հույսով: Սուրբ Ծննդյան նախօրեին տեղի ունեցող պատմությունը բացահայտում է սեփական ինքնության փնտրտուքի կարևոր պահերը՝ ներկայացված զվարճալի ձևով:

Christmas Flow

Christmas Flow ֆրանսիական ռոմանտիկ սերիալի հերոսներըը սիրված ռեփեր և լրագրող են, որոնց միջև «կասկածելի համակրանք է առաջանում»: Արդյոք զգացումը կվերածվի ավելիին»։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Փարիզում, և դա միանշանակ հավելյալ հմայք է հաղորդում սերիալին։

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա