Logo

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամենաշատը ծախսած ակումբները

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:02 / 02.09.2022ՍՊՈՐՏ
null

Եվրոպայի թոփ առաջնություններում փակվել է ամառային տրանսֆերային պատուհանը։ Ամենաշատ ծախս կատարած ակումբը Լոնդոնի «Չելսին» է, որը 279 միլիոն եվրո է հատկացրել նոր տրանսֆերների համար, հայտնում է «Бомбардир»-ը։

«Չելսին» ձեռք է բերել Ուեսլի Ֆոֆանային (81 միլիոն եվրո), Մարկո Կուկուրելյային (63 միլիոն եվրո), Ռահիմ Սթեռլինգին (56 միլիոն եվրո), Կալիդու Կուլիբալիին (38 միլիոն եվրո) ու Պիեռ-Էմերիկ Օբամեյանգին (12 միլիոն եվրո)։

Այս տրանսֆերային պատուհանի ժամանակ ամենաշատ ծախս կատարած 10 ակումբներից 7-ը անգլիական Պրեմիեր լիգայից են։

Ամենաշատը ծախսած 10 ակումբները

  1. «Չելսի»՝ 279 միլիոն եվրո
  2. «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 238 միլիոն եվրո
  3. «Վեսթ Հեմ»՝ 182 միլիոն եվրո
  4. «Տոտենհեմ»՝ 170 միլիոն եվրո
  5. «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 162 միլիոն եվրո
  6. «Բարսելոնա»՝ 153 միլիոն եվրո
  7. ՊՍԺ՝ 147 միլիոն եվրո
  8. «Մանչեսթեր Սիթի»՝ 139 միլիոն եվրո
  9. «Բավարիա»՝ 137 միլիոն եվրո
  10. «Վուլվերհեմփթոն»՝ 137 միլիոն եվրո
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա