Logo

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գործակալներն ահռելի գումար են վաստակել

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:03 / 09.09.2022ՍՊՈՐՏ
null

Հրապարակվել է այն գումարի չափը, որը ֆուտբոլային գործակալները վաստակել են ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ գործարքներ իրականացնելիս։ Համապատասխան հաշվետվությունը հրապարակել է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը, հայտնում է BBC-ն։

Ֆուտբոլային գործակալները 430,8 միլիոն ֆունտ ստեռլինգ են վաստակել այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս տարվա ընթացքում տրանսֆերային պատուհանի ընդհանուր գործարքների արժեքը կազմել է 4,36 միլիարդ ֆունտ ստեռլինգ։ Սա 29,7 տոկոսով ավելին է, քան նախորդ տարում։

Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Անգլիայի Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբները 1,9 միլիարդ ֆունտ ստեռլինգ են ծախսել։ Նախորդ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2017 թվականին՝ 1,4 միլիարդ ֆունտ ստեռլինգ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա