Logo

Ամենաբարձր արդյունավետությունը սկսած 1959 թվականից․ Իմոբիլեի ցուցանիշն Ա սերիայում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 02.02.2020ՍՊՈՐՏ
ss lazio v uc sampdoria serie a 5e2ed1d790855f3f22000002 - Ամենաբարձր արդյունավետությունը սկսած 1959 թվականից․ Իմոբիլեի ցուցանիշն Ա սերիայում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:01

-

-

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեն 2 գոլի հեղինակ է դարձել Ա սերիայի 22-րդ տուրում «Սպալի» դեմ կայացած մրցավեճում (5-1):

Այդպիսով, 29-ամյա ֆուտբոլիստի ակտիվում Իտալիայի ընթացիկ առաջնությունում անցկացրած 21 հանդիպումներում գրանցված է խփած 25 գոլ:

Ինչպես հաղորդում է Opta Sports-ը, Ա սերիայում դա լավագույն արդյունքն է սկսած 1959 թվականից, երբ նույն քանակի մրցավեճերում 25 անգամ էր մրցակիցների դարպասները գրավել նաև «Ինտերի» ֆուտբոլիստ Անտոնիո Վալենտին Անժելիլոն: Նրանից առաջ ոչ ոք աչքի չի ընկել նման արդյունավետությամբ:

Իմոբիլեն «Սպալի» դեմ խաղում դուբլ ձևակերպելու շնորհիվ ռմբարկուական մրցավազքում այս պահին 6 գոլով առաջ է անցել 2-րդ հորիզոնականը զբաղեցնող Կրիշտիանու Ռոնալդուից («Յուվենտուս»):

Ռոնալդուն շրջանցել է Գերդ Մյուլերին և 3-րդ տեղ բարձրացրել կարիերայում խփած գոլերի ցուցանիշով

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա