Logo

Ամենասիրուն սիրային նամակը. Ջոնի Քեշից կնոջը՝ Ջուն Քարթեր Քեշին

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 25.06.2020Երաժիշտներ
namaaaaaak - Ամենասիրուն սիրային նամակը. Ջոնի Քեշից կնոջը՝ Ջուն Քարթեր Քեշին

Վերջերս «Independent» պարբերականը հարցում է անցկացրել, որի արդյունքում պարզ է դարձել, թե որն է բոլոր ժամանակների լավագույն սիրային նամակը։ Նամակի հեղինակն է երաժիշտ Ջոնի Քեշը, հասցեատերը նրա կինն է՝ Ջուն Քարթեր Քեշը։

383059 original - Ամենասիրուն սիրային նամակը. Ջոնի Քեշից կնոջը՝ Ջուն Քարթեր Քեշին

Ջոնի Քեշը համարվում է 20-րդ դարի ամենաազդեցիկ երաժիշտներից մեկը։ Չնայած այն հանգամանքին, որ նրան համարում էին քանթրիի իկոնա, նա հանդես էր գալիս նաև ռոքաբիլի, ռոքնռոլ ոճերում։ Շնորհիվ իր երաժշտության, ոճին ու ապրելակերպին Ջոնին արժանացավ երաժշտասերների մի մեծ բանակի համակրանքին, որը դուրս էր նույնիսկ քանթրի երաժշտության սահմաններից։ Ջոնին ինքն իրեն համարում էր «քրիստոնեական քանթրիի» կատարող։ Նրան նաև անվանում էին «Մարդը սևի մեջ»։ Ջունը նույնպես երաժիշտ էր՝ երգչուհի,  հանդես էր գալիս « Carter Family» երաժշտական խմբում, համատեղությամբ զբաղվում էր նաև դերասանությամբ։ Երկու երաժիշտներն ամուսնացել են 1968 թվականին և միասին ապրել 30 տարի։ Ջունը մահացել է 2003 թվականի մայիսին, իսկ Ջոնին՝ ընդամենը չորս ամիս անց։

Նրանց սիրո պատմությունը  լավագույններից է, վերջինիս հիման վրա է նկարահանվել «Walk the Line» ֆիլմը։

namak - Ամենասիրուն սիրային նամակը. Ջոնի Քեշից կնոջը՝ Ջուն Քարթեր Քեշին

Ջոնի Քեշի  նամակը Ջունին

«Շնորհավոր ծնունդդ, արքայադուստր,

Մենք ծերանում ու ընտելանում ենք իրար։ Մենք մտածում ենք միանման։Մենք կարդում ենք իրար մտքերը։ Մենք արդեն գիտենք թե մեզնից յուրաքանչյուրն ինչ է ուզում՝ առանց հարցեր տալու։ Երմենք մենք մի քիչ զայրացնում ենք իրար։ Գուցե երբեմն էլ ընդունում ենք իրար զուտ որպես հասարակ իրողություն։

Բայց ինչ-որ պահի, ինչպեսին այսօր է, ես մտածում եմ այդ ամենի մասին ու հասկանում, թե որքա՜ն է բախտս բերել՝ կիսել այս կյանքը ինձ երբևէ հանդիպած կանանցից լավագույնի հետ։ 

Դու չես դադարում հիացնել և ոգեշնչել ինձ։ Չես դադարում դարձնել ինձ ավելի լավը։

Դու իմ ցանկությունների կիզակետն ես։ №1  երկրային պատճառն իմ գոյության։ 

Ես անչափ ուժգին եմ քեզ սիրում։

Շնորհավոր ծնունդդ, արքայադուստր։

Ջոն»։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա