Logo

Ամենասպասված ֆիլմը՝ Ռոբերտ Փեթինսոնի և Զոի Քրավիցի մասնակցությամբ [թրեյլեր]

Հեղինակ
tigran5
00:00 / 28.12.2021ՍՊՈՐՏ
Ռոբերտ Փեթինսոն

Որքան էլ Բեթմենի մասին ֆիլմեր նկարահանվեն, այս թեման, կարծես, երբեք իրեն չի սպառում:

2022 թվականի գարնանը էկրան կբարձրանա Մեթ Ռիվզի նոր «Բեթմենը»՝ Ռոբերտ Փեթինսոնի գլխավոր դերակատարմամբ: Ֆիլմը պետք է թողարկվեր դեռևս 2020 թվականին, սակայն նկարահանումները բարդացան կորոնավիրուսային համաճարակի պատճառով: Ֆիլմը դեռևս չի թողարկվել, բայց արդեն նախատեսվում է երկու շարունակություն, և մշակման փուլում են երկու սփին-օֆֆ սերիաներ՝ HBO Max-ի մասնակցությամբ:

Warner Bros-ի YouTube-ի պաշտոնական ալիքում նոր թրեյլեր կա, որում մենք վերջապես կտեսնենք Բեթմենի և Կին կատվի համագործակցությունը, որին մարմնավորում էր Զոի Քրավիցը: Ֆիլմում երկու սուպերհերոսներ կմիավորեն ուժերը Գոթեմում հանցագործության դեմ պայքարելու համար: «Եթե մենք չապստամբենք, ոչ ոք դա չի անի: Չղջիկը և կատուն լավ միություն են», – ասել է Զոյը թրեյլերում: Սակայն գլխավոր հերոսների հարաբերություններն այնքան էլ պարզ չեն…

 Վերջերս Զոի Քրավիցը Empire ամսագրի հետ խոսել էր իր նոր դերի մասին, և նրա խոսքերից կարելի է եզրակացնել, որ նոր ֆիլմը շատ ժամանակ է հատկացնելու իր կերպարի պատմությանը: 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա