Logo

Ամենաթանկարժեք մարզչական պաշտոնանկությունները

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 11.11.2021ՍՊՈՐՏ
մարզչական պաշտոնանկությունները - Ամենաթանկարժեք մարզչական պաշտոնանկությունները

The Sun-ը ներկայացրել է ամենաթանկարժեք մարզչական պաշտոնանկությունները ֆուտբոլում:

10-րդ հորիզոնականում Ռոնալդ Կումանն է, որը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատման դիմաց ստացել է 11,7 մլն եվրո փոխհատուցում:

Անվանացուցակը գլխավորում է «Տոտենհեմի» ներկայիս գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն, որը 2018 թվականին 30,6 մլն եվրո փոխհատուցում է ստացել «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատման դիմաց:

Երկրորդ և երրորդ հորիզոնականներում «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն է: Պորտուգալացին 22,9 մլն եվրո ստացել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվելու դիմաց, իսկ 21 մլն եվրո՝ «Չելսիի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատման դիմաց: Չորրորդը՝ Լորան Բլանն է, որը 2016 թվականին 19,8 մլն եվրո է ստացել ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից ազատման դիմաց: Առաջատար հնգյակը եզրափակում է Լուիս Ֆելիպե Սկոլարին: Բրազիլացի մասնագետը 15,9 մլն եվրո փոխհատուցում է ստացել «Չելսիի» ղեկից հեռացվելու դիմաց:

6-րդ տեղում իտալացի Ֆաբիո Կապելոն է, որը Ռուսաստանի ֆուտբոլային միությունից 15,6 մլն եվրո փոխհատուցում է ստացել ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ազատման համար: 7-րդ հորիզոնականում ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն է, որը «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից ազատման դիմաց ստացել է 14,6 մլն եվրո փոխհատուցում: Նրան հաջորդում են Անդրե Վիլաշ-Բոաշը, որը «Չելսիից» ստացել է 14 մլն եվրո փոխհատուցում, և Ռոբերտո Դի Մատեոն, որը կրկին «Չելսիից» ստացել է 12,5 մլն եվրո փոխհատուցում:

Այսպիսով՝ մարզիչներին պաշտոնից ազատելու համար ֆինանսապես ամենաշատը տուժել է Ռոման Աբրամովիչի «Չելսին»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա