Logo

Ամերիկայի գավաթ. Արոնյանը շարունակեց հաղթարշավը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
10:50 / 22.03.2023Շախմատ
null

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկությունում Լևոն Արոնյանը հաջողությամբ հաղթահարեց հերթական փուլի արգելքը: 

Ֆաբիանո Կարուանայի հետ մրցախաղում հաղթելու համար Հայաստանի հավաքականի նախկին առաջատարն ընդհանուր առմամբ արագ և կայծակնային (բլից) շախմատի 7 պարտիա անցկացրեց: Բոլոր պարտիաներն արդյունավետ ելք ունեցան: Արոնյանը հաղթեց 4-3 հաշվով: 

Նրա հաջորդ մրցակիցը Լենիեր Դոմինգեսն է, որին քառորդ եզրափակչում պարտվել էր 1,5-2,5 հաշվով: Դոմինգեսը պայքարից դուրս թողեց Սեմ Շենկլենդին՝ հաղթելով 1,5-0,5 հաշվով:

Հիկարու Նակամուրայի և Ուեսլի Սոյի մրցախաղի առաջին պարտիան ավարտվեց ոչ-ոքի: Այս դիմակայության հաղթողը կդառնա գլխավոր մրցանակի համար կայանալիք եզրափակիչ մրցախաղի առաջին մասնակիցը:

Մարտի 22-ին կկայանան մրցաշարի հերթական պարտիաները: Դոմինգեսին հաղթելու դեպքում Արոնյանը հաջորդ փուլում կմրցի Նակամուրա - Սո զույգի պարտվողի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա