Logo

Ամերիկայի գավաթ. Չնայած պարտությանը՝ Արոնյանն ու Սևյանը կշարունակեն պայքարը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
10:44 / 19.03.2023Շախմատ
null

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկությունում կայացան քառորդ եզրափակչի երկրորդ մրցախաղերը:

Լևոն Արոնյանը 2-րդ պարտիայում էլ հաշտություն կնքեց Լենիեր Դոմինգեսի հետ: Մրցախաղի հաղթողը որոշվեց արագ շախմատի երկու պարտիաներում: Առաջինում գրանցվեց ոչ-ոքի, իսկ երկրորդում Արոնյանը սպիտակներով 27-րդ քայլին պարտվեց:

Մրցակարգի համաձայն՝ Արոնյանը կշարունակի պայքարը՝ մրցելով Սամուել Սևյանի հետ, որը Հիկարու Նակամուրայի հետ անցկացրած 2-րդ պարտիան ավարտեց ոչ-ոքի: Հիշեցնենք, որ առաջին պարտիայում Սևյանը պարտվել էր:

Այսպիսով՝ կիսաեզրափակիչ առաջին զույգը կազմեցին Հիկարու Նակամուրան և Լենիեր Դոմինգեսը: Միմյանց հետ կմրցեն նաև Ուեսլի Սոն և Ֆաբիանո Կարուանան: Սոն 2,5-1,5 հաշվով հաղթեց Սեմ Շենկլենդին, նույն արդյունքով Կարուանան պարտության մատնեց Ռեյ Ռոբսոնին: Վերջինս կմրցի Շենկլենդի հետ:

Մարտի 19-ին կկայանան կիսաեզրափակիչի առաջին պարտիաները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա