Logo

ԱՄՆ-ի բռնցքամարտի ֆեդերացիան դուրս է եկել IBA-ից

13:41 / 27.04.2023Բռնցքամարտ
Պաշտոնական
null

ԱՄՆ-ի բռնցքամարտի ֆեդերացիան հայտարարել է Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) կազմից դուրս գալու մասին, հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բռնցքամարտի ֆեդերացիաները կստեղծեն բռնցքամարտի համաշխարհային նոր կազմակերպություն (World Boxing): Նրանք դժգոհ են IBA-ի այն որոշումից, որով Ռուսաստանի և Բելառուսի բռնցքամարտիկներին թույլ է տրվել իրենց պետական դրոշի ներքո վերադառնալ միջազգային հարթակ:

Ռուսաստանի և Բելառուսի բռնցքամարտիկների վերադարձով պայմանավորված ԱՄՆ-ի թիմերը հրաժարվել էին մասնակցել կանանց և տղամարդկանց աշխարհի առաջնություններին:

Հաղորդվում էր նաև, որ World Boxing-ը կզբաղվի բռնցքամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարերի անցկացմամբ:

Հիշեցնենք, որ IBA-ն զրկված է օլիմպիական վարկանիշային մրցաշարեր անցկացնելու իրավունքից: Այդ մրցաշարերն անցկացնում է Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ): IBA-ի նախագահը ռուս Ումար Կրեմլյովն է:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա