Logo

Ըմբշամարտի ԵԱ. Ամոյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին՝ դուրս գալով կիսաեզրափակիչ

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:37 / 01.04.2022Ըմբշամարտ
Մալխաս Ամոյան-2022

Մալխաս Ամոյանը շարունակում է հաղթարշավը Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնությունում։

Օրվա իր 3-րդ գոտեմարտում 23-ամյա մարզիկը, 6:5 հաշվով հաղթելով ադրբեջանցի Սանան Սուլեյմանովին, դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Ավելի վաղ մինչև 77 կգ քաշային կարգում հանդես եկող Ամոյանը 2 րոպեից էլ պակաս ժամանակում  հաղթել էր լիտվացի Կազիմերաս Սինկյավիչյուսին (9:0), ապա վստահորեն գերազանցել սլովակ Դենիս Խորվատին (5։1)։

Ամոյանն աշխարհի անցյալ տարվա չեմպիոնն ու Եվրոպայի առաջնության արծաթե մրցանակակիրն է մինչև 72 կգ քաշային կարգում։

Ըմբշամարտի ԵԱ. Ամոյանի և Պողոսյանի վստահ հաղթանակները, Օվասապյանի ցավալի պարտությունը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա