Logo

Ինսայդ․ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնին հավակնում են 2 թեկնածուներ

00:42 / 04.07.2022Ըմբշամարտ
null

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան (ՀԸՖ) առաջիկա օրերին կհայտարարի հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչի նշանակման մասին։

VNews-ի տեղեկությունների համաձայն՝ այդ պաշտոնին հավակնում են 2 թեկնածուներ։ Խոսքը հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի և Պեկին-2008 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի փոխչեմպիոն ու կրկնակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու քառակի արծաթե մեդալակիր Ռոման Ամոյանի մասին է:

38-ամյա Ամոյանի շանսերն ավելի մեծ են, քանի որ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ Հայաստանի երիտասարդական հավաքականը լավ արդյունքներ է գրանցում, և դժվար թե ՀԸՖ-ն որոշի մարզչական փոփոխություն կատարել թիմում։ Ռոման Ամոյանը մեծ հարգանք է վայելում ըմբիշների շրջանում, ինչը ևս մեծացնում է նրա նշանակման հավանականությունը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում։

Հիշեցնենք, որ 2019 թվականից հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն էր Էդուարդ Սահակյանը, որն օրեր առաջ VNews-ի հետ զրույցում հաստատել էր, որ հեռանում է զբաղեցրած պաշտոնից։ Էդուարդ Սահակյանն այդ պաշտոնում փոխարինել էր օլիմպիական չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանին, որը Հայաստանի հավաքականը գլխավորում էր 20 տարի։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա