
Ամստերդամի պետական թանգարանում հաջողվել է գտնել նկարիչ Ռեմբրանդի «Գիշերային պարեկ» նկարի էսքիզը։ Այն հայտնաբերվել է կտավի ներկի շերտի տակ, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Բացահայտումն արել են հետազոտողները՝ կտավն ուսումնասիրելիս:
Վերլուծությունը ցույց է տվել, որ էսքիզի որոշ մանրամասներ տարբերվում են հայտնի բնօրինակից: Սևագրում ավելի շատ դետալներ են երևում, գլխարկներից մեկի վրա փետուր կա, իսկ հերոսի ոտքերը այլ դիրքով են:
Ռեմբրանդի կտավը, ըստ արվեստաբանների, շատ բարդ կոմպոզիցիա է: Ուստի փորձագետները ենթադրել են, որ այն պետք է «սևագիր» ունենար: Սևագիրը գտնելու համար երկար ժամանակ է պահանջվել և այն հայտնաբերվել է միայն հիմա: