Logo

Անատոլի Այվազովը մոտ է ռուսական ակումբ տեղափոխվելուն

13:08 / 23.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու, դարպասապահ Անատոլի Այվազովը մոտ է Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Չայկա» տեղափոխվելուն: Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է ռուս լրագրող Սերգեյ Իլևը:

Այվազովը փետրվարին Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Նոայից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է:

26-ամյա դարպասապահը խաղացել է նաև Երևանի «Ուրարտուում», «Փյունիկում», Գյումրիի «Շիրակում» և ռուսական «Ստրոգինոյում»:

Հիշեցնենք, որ Մոսկվայի «Լոկոմոտիվի» սանը ներկայացրել է Հայաստանի Մ17, Մ19 և երիտասարդական հավաքականները, հրավիրվել է նաև Հայաստանի ազգային հավաքական, որի կազմում չի խաղացել։

Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա