Logo

Անցավ ու առանց սթրեսի բժշկական հետազոտություն՝ VR հավելվածի շնորհիվ

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 20.05.2021Լրահոս
Բացառիկ
IMG HH 16 1 2 scaled - Անցավ ու առանց սթրեսի բժշկական հետազոտություն՝ VR հավելվածի շնորհիվ

Ի՞նչ է անհրաժեշտ ծնողին և երեխային բժշկական հաստատություն այցելելիս: Ծնողի համար առաջին տեղում են գտնվում առաջատար հաստատությունն ու որակյալ մասնագետները: Իսկ երեխաները դեմ են բժշկական ցանկացած այցելություններին և ստուգումներին: Փոխարենը նրանք դեմ չեն մուլտերին, մասնավորապես այն մուլտերին, որտեղ ամեն բան ավելի քան իրական է. կան գույներ, սիրելի կենդանիներ, երաժշտություն, մուլտհերոսներ, որոնց հետ շփվում են, և որ ամենակարևորն է՝ գլխավոր դերում հենց իրենք են:

 Իսկ միգուցե երեխաները չիմանա՞ն, որ այցելում են բժիշկի: 

10X Engineering ինժեներական ընկերությունը ծրագրային հավելված-քոնթենթ է ստեղծել, որը, հավաքելով երեխայի ֆիզիոլոգիական տվյալներն ու նախասիրություններն, ազդելով վերջինիս լսողական և տեսողական զգայանների վրա, օգնում է երեխաներին առանց սթրեսի ու մինիմալ ցավի անցնել մի շարք բժշկական հետազոտություններ:

Ակնոցի պատկերը ցույց է տալիս այն, ինչը մաքսիմալ կերպով ներգրավում ու հետաքրքրում է երեխաներին:

Այս հավելվածի շնորհիվ երեխան ոչ միայն մուլտֆիլմ է նայում VR –ով կամ ուղղակի մասնակցություն ունենում ինչ որ պատահական մուլտում, այլ մասնակցում է հատուկ իր համար ու իր նախասիրությունների շրջանակներում ստեղծված մուլտին: Սցենարն ապահովելում է մաքսիմալ ներգրավածություն՝ օգտագործելով հոգեբանական հնարքներ:

VNews-ը զրուցել է 10X Engineering ընկերության հիմնադիր տնօրեն Դավիթ Զարգարյանի հետ:

Դավիթ, ի՞նչ խնդիր է լուծում ձեր հավելվածը:

Ամբողջ աշխարհի երեխաների մոտ 83%-ը տառապում է ներարկման ֆոբիայով՝ ֆիզիկական և հոգեբանական ֆակտորներով:

Ի՞նչ են անում որակյալ բժշկական հաստատությունները – շեղում են երեխաներին, ուշադրությունը սևեռում այլ երևույթների և իրերի վրա: Որքան շատ ենք երեխայի ուշադրությունը ներգրավում այլ երևույթի և առարկայի վրա, վերջինս ենթագիտակցորեն այդքան չի կենտրոնանում ցավի վրա:

Երեխաների նախասիրությունները տարբեր են, խնդիրը երեխայի նախասիրությունների շրջանակներում նրա մաքսիմալ ներգրավածությունն ապահովելն է:

Ի՞նչ առավելություն ունի VR-ով մուլտը սովորական մուլտից:

VR–ով մուլտֆիլմ դիտելը 3 անգամ ավելի էֆֆեկտիվ է հեռուստացույցով մուլտֆիլմ դիտելուց և 2 անգամ ավելի էֆֆեկտիվ խաղ խաղալուց, այսինքն երեխան ակտիվ ներգրավված է մուլտի մեջ. ոչ միայն նայում է, այլ նաև մասնակցում:

IMG 20210519 150433 960x540 - Անցավ ու առանց սթրեսի բժշկական հետազոտություն՝ VR հավելվածի շնորհիվ

Ովքե՞ր են ձեր մրցակիցները, ինչո՞վ եք տարբերվում իրենցից:

Միջազգային շուկայի մեր մրցակիցները ֆանտաստիկ սցենարներ են մշակել, բայց դրանք ստանդարտ ուղղություն ունեն, որը չի փոփոխվում երեխայի նախասիրություններից ելնելով: Բուն գործընթացի պահին երեխան տեսնում է ոչ թե բժշկին, այլ օրինակ անմեղ արջուկին, իսկ պատահաբար ցավ զգալու դեպքում երեխան ամբողջ կյանքում արջուկին ասոցացնելու է ցավի հետ:

Մեր առավելությունը 1 քայլ առաջ լինելն է.

Գոյություն ունի 3 բիոլոգիական պարամետր՝ հասկանալու արդյոք երեխան սթրես ունի, թե գտնվում է հանգիստ վիճակում՝

  • մաշկի ջերմաստիճան
  • էլեկտրաունակություն
  • շնչառության ու սրտի հաճախականություն

Գիտական ապացուցված տվյալների հիման վրա մենք ստեղծում ենք այնպիսի քոնթենթ, որը կարգավորում է սթրեսը:

Մեր քոնթենթը ստեղծված է այնպես, որ բուն ցավի պահին էկրանին նետրալ երևույթներ հայտվեն՝ երկինք, բնություն, անգույն պատկեր: Նույնիսկ երաժշտությունն է համաձայնեցված երեխայի սրտի աշխատանքի հետ: Վիրտուալ աշխարհը խոսում է հերոսի հետ սիրած գույների, կենդանիների և այլ թեմաների շուրջ հարցերի միջոցով: Սցենարը փոփոխվում է պատասխաններից և համապատասխանում երեխայի ցանկություններին:

Ինչպե՞ս է տեղի ունենում պրոցեսը

Բժշկական հաստատության սպասասրահում  բուժքույրը մոտենում է երեխային, փոխանցում  ակնոցը և ուղեկցում բժիշկի սենյակ: Այստեղից սկսվում է երեխայի ճանապարհորդությունը մոգական աշխարհ: Բժիշկը տեսնելով, որ երեխան արդեն հոգեբանորեն պատրաստ է, սկսում է բժշկական պրոցեդուրան: Երեխան ընդունում է բժիշկին որպես հերոսի, և լսում ու կատարում է ոչ թե «բժիշկի», այլ իր սիրած «հերոսի» հրահանգները: Բուժքույրը պլանշետով հետևում է ընթացքին, վերջինս սինխրոն շարունակվում է: Բուն գործողության ընթացքում, օրինակ սրսկելու պահին, երեխան բացարձակ կամ գրեթե չի զգում որևէ ցավ, պրոցեսն ընկալվում է որպես խաղի մաս:

Ի՞նչ փուլում է գտնվում նախագիծը:

Նախագիծը թեստավորման փուլում է, մեմորանդում ենք կնքել մի քանի բժշկական հաստատությունների հետ, որոնք հավանել են գաղափարը, քանի որ երեխայի հոգեբանական վիճակը իրենց համար առաջնային է: Մոտակա օրերին մոտ 200 երեխայի հետ փորձարկումներ ենք իրականացնելու:

Ի՞նչ մասնագետներ են ներգրաված այս նախագիծ-քոնթենթի ստեղծմանը:

Ինժեներական և ծրագրավորման թիմին միացել են լավագույն գիտական աշխատողները, պրոֆեսորներ, մանկական հոգեբանության մասնագետներ:

Նախագծի զարգացման ի՞նչ պլաններ ունեք:

Բազմաթիվ ուղղվածություններ կան, ատամնաբուժական, ռազմական, վարսավիրական, բարդ վիրահատական, օնկոլոգիական: Մեր նպատակները մեծ են, հնարավորություններն ու ցանկությունները՝ նույնպես, մարդու համար պերսոնալիզացիա անելը մեր դեռևս առաջին փորձն ու մոտեցումն է: Հետագայում  ավելի լայն ոլորտներ և ուղղվածություններ ենք մուտք գործելու:

 

 

 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա