Logo

Ով կփոխարինի Անչելոտիին «Չելսիի» դեմ խաղում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:12 / 31.03.2022ՍՊՈՐՏ
Կառլո Անչելոտի-Դավիդեն

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին, որը վարակվել է կորոնավիրուսով, Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի՝ «Չելսիի» դեմ առաջին խաղում կարող է փոխարինել նրա որդին՝ Դավիդեն՝ հայտնում են իտալական լրատվամիջոցները։

Մադրիդի «Ռեալը» հաջորդ շաբաթ «Սթեմֆորդ Բրիջում» կմրցի «Չելսիի» հետ։

Իտալական լրատվամիջոցները կարծում են, որ եթե մինչև այդ Կառլո Անչելոտին դուրս չգա կարանտինից, ապա իտալացու փոխարեն տեխնիկական գոտուց մադրիդցիների գործողությունները խաղադաշտում կղեկավարի նրա որդին, որը երկար տարիներ եղել է 62-ամյա մասնագետի օգնականը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա