Logo

Անչելոտի. «Իմ բոլոր եզրափակիչներից լավ հիշողություններ են պահպանվել»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:11 / 27.05.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Լիվերպուլի» դեմ խաղից առաջ հիշել է Չեմպիոնների լիգայում իր նախորդ եզրափակիչները։ Սպասվող հանդիպումն իտալացու մարզչական կարիերայի 5-րդ եզրափակիչն է, որոնցից միայն մեկում է պարտվել՝ «Լիվերպուլին» (2005 թվական):

«Իմ բոլոր եզրափակիչներից լավ հիշողություններ են պահպանվել։ Մենք պարտվեցինք այն եզրափակիչում, որում խաղացինք բոլորից լավ՝ 2005 թվականին «Լիվերպուլին»։ Բայց ես ֆուտբոլիստներիս չեմ ասի, որ հաղթանակի համար պետք է վատ խաղալ (ծիծաղում է):

Լավ պատրաստվելու համար մենք ժամանակ ունեինք և լավ մարզավիճակում ենք մոտենում խաղին։ Վստահ եմ, որ կներդնենք մեր ամբողջ ուժերը, բայց ես վստահ չեմ՝ արդյոք դա բավարար կլինի՞ հաղթանակի համար, սակայն այդ գործոնը շանսերը կբարձրացնի»,- ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչը նախախաղային ասուլիսին։

«Լիվերպուլ» - «Ռեալ Մադրիդ» եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին, մեկնարկը՝ 23:00-ին: Հանդիպմանը կարող եք հետևել  «Վիվառո Սպորտ»-ի  ուղիղ եթերում՝ սկսած 22:45-ից:

«Չենք կարող գնել «Ռեալի» փորձը, բայց մենք նույնպես փորձառու ենք». Կլոպը պատասխանել է Vivaro Media-ի լրագրողի հարցին

Vivaro Media-ի մեկնաբանները ՉԼ եզրափակիչը կլուսաբանեն «Ստադ դը Ֆրանս» ստադիոնից (տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա