Logo

Անչելոտի. «Կարծում եմ, որ նա ներկայումս աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:24 / 13.05.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է թիմի հարձակվող Կարիմ Բենզեմայի մասին։

«Ինձ համար դժվար է Բենզեմային պարզապես կենտրոնական հարձակվող համարելը, քանի որ նա ֆանտաստիկ հարձակողական խաղացող է։ Կարիմը ոչ միայն թոփ ռմբարկու է, այլ նաև գոլային փոխանցումներ է կատարում, մասնակցում գրոհի կառուցման գործողություններին։

Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է «Ռեալի» համար, քանի որ շատ գոլեր է խփում։ Նա թոփ ֆուտբոլիստ է, և ես կարծում եմ, որ ներկայումս աշխարհում լավագույնն է։

Կարծում եմ, որ Կարիմը Ռոնալդուի հեռանալուց հետո դարձավ թիմի առաջատարը, քանի որ այդ ժամանակ Կրիշտիանուի վրա ավելի մեծ պատասխանատվություն կար դրված։ Ռոնալդուն մոտ 50 գոլի հեղինակ էր դառնում մրցաշրջանում, և առանց նրա «Ռեալին» դժվար էր գոլեր խփելը։

Կարիմը մեծ պատասխանատվություն վերցրեց և թիմի համար դարձավ ավելի կարևոր։ Բայց այս թիմում շատ առաջատարներ կան»,- Անչելոտիի խոսքն է մեջբերում Тhe Sun-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա