Logo

Անչելոտի. «Կարծում եմ, որ նա հաջորդ մրցաշրջանում խաղաժամանակ կստանա»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:53 / 14.05.2022ՍՊՈՐՏ
null

Էդեն Ազարը, ամենայն հավանականությամբ, հաջորդ մրցաշրջանում կմնա «Ռեալում»։

«Ես Ազարի մասին չեմ խոսել, քանի որ նրա ծրագիրը բավական պարզ է։ Կարծում եմ, որ նա մեծ մոտիվացիա ունի, քանի որ վերջին տարիները նրա համար լավագույնը չէին։

Կարծում եմ, որ նա հաջորդ մրցաշրջանում խաղաժամանակ կստանա։ Նա համապատասխան մակարդակ ունի, խաղերը շատ են լինելու, և ռոտացիա կկիրառվի, որն այնքան էլ շատ չէր այս մրցաշրջանում»,- ասել է «Ռեալի» գլխավոր մարզիչը, որի խոսքն է հաղորդում ESPN-ը։

Ազարը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 17 խաղում կատարել է 1 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա