Logo

Անչելոտի. «Մենք՝ իտալացիներս, այդ ամենին սովոր ենք»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
16:07 / 07.05.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին «Ատլետիկոյի» դեմ խաղից առաջ խոսել է չեմպիոնական միջանցքի մասին։

«Մենք՝ իտալացիներս, այդ ամենին սովոր ենք։ Յուրաքանչյուր ոք անում է այն, ինչ զգում է, և մենք պետք է հարգենք դա։ «Ատլետիկոն» մեզ համար եղբայրական ակումբ է, մենք նրանց հարգում ենք։ Եթե նրանք ցանկանան, լավ, եթե ոչ, սարսափելի ոչինչ չկա»,- Անչելոտիի խոսքն է հաղորդում Mundo Deportivo-ն։

Ավելի վաղ «Ատլետիկոն» հայտնել էր, որ թիմի ֆուտբոլիստները մտադիր չեմպիոնական միջանցք բացել Լա լիգայում «Ռեալի» հաղթանակի առթիվ։

Սիմեոնեն՝ չեմպիոնական միջանցքի մասին. «Հարգում ենք «Ռեալին», բայց «Ատլետիկոյի» երկրպագուներին ավելի շատ ենք հարգում»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա