Logo

Անչելոտի. «Նա հավերժ կմնա «Ռեալի» երկրպագուների հիշողությունում»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:41 / 20.05.2022ՍՊՈՐՏ
Գարեթ Բեյլ-Կառլո Անչելոտի

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հույս է հայտնել, որ մադրիդյան ակումբի երկրպագուները թիմի վինգեր Գարեթ Բեյլին ջերմորեն կճանապարհեն մրցաշրջանի վերջին տնային խաղից հետո։

«Կարևոր չէ՝ նա խաղադաշտ դուրս կգա՞, թե՞ ոչ. կարևորն այն է, որ Բեյլն այս ակումբի պատմության մի մասն է: Նա հավերժ կմնա «Ռեալի» երկրպագուների հիշողությունում։ Բեյլը մի քանի հրաշալի գլուխ է գրել ակումբի պատմության մեջ, և մենք պետք է դա հաստատենք»,- «Արքայական ակումբի» մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախախաղային ասուլիսի ընթացքում ասել է Անչելոտին:

32-ամյա Բեյլը Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 250 հանդիպում և խփել 100 գոլ: Ուելսցու՝ մադրիդցիների հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին:

Լա լիգայի վերջին՝ 38-րդ տուրի «Ռեալ» - «Բետիս» հանդիպումը կկայանա այսօր, մեկնարկը՝ 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա