Logo

Անչելոտի. «Պետք է շարունակենք նույն ոգով»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:16 / 29.08.2022ՍՊՈՐՏ
Կառլո Անչելոտի- Էսպանյոլ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է կատալոնական «Էսպանյոլի» նկատմամբ Լա լիգայի 3-րդ տուրում հաղթանակը 3-1 հաշվով:

««Ռեալը» շատ լավ կազմ ունի, հինգ փոխարինումը նույնպես շատ է օգնում: Երբ խաղը բացվում է, մենք առավելություն ենք ունենում, քանի որ ունենք հզոր ու արագ խաղացողներ: Այս առումով մենք ավելի ուժեղ ենք։ Հաղթեցինք, քանի որ ավելի եռանդով էինք գործում, քան մրցակիցը։

Մենք լավ սկսեցինք խաղը, արագ գոլ խփեցինք, բայց հետո թուլացրինք ինտենսիվությունը: Երկրորդ խաղակեսը հեշտ չէր, բայց մենք ավելացրինք տեմպը, և դա արդյունք տվեց։

Մենք երեք արտագնա հանդիպում անցկացրինք և երեք հաղթանակ տարանք։ Ես շատ ուրախ եմ։ Մենք լավ դինամիկա ունենք, պետք է շարունակենք նույն ոգով»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Իսպանիայի գործող չեմպիոնը 100-տակոսանոց ցուցանիշով՝ 9 միավորով, «Բետիսի» հետ բաժանում է 1-2-րդ տեղերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա