Logo

Անչելոտին՝ «Չելսիի» դեմ պատասխան խաղի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:01 / 11.04.2022ՍՊՈՐՏ
Ancheloti -Chelsi

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Լոնդոնի «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղից իր սպասելիքների մասին։

Հիշեցնենք՝ դիմակայության առաջին խաղում «սերուցքայինները» հյուրընկալվելիս Բենզեմայի հեթ-տրիկի շնորհիվ 3։1 հաշվով հաղթել են լոնդոնյան թիմին:

«Բոլորը գիտեն, որ վաղը շատ բարդ հանդիպում է լինելու: Դա բոլորովին այլ խաղ է լինելու։ Մենք կցանկանայինք խաղալ այնպես, ինչպես «Սթեմֆորդ Բրիջում», բայց «Չելսին» հաստատ ինչ-որ բան կփոխի։

Մենք պետք է պատրաստ լինենք դրան»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

«Ռեալ» - «Չելսի» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 12-ին, մեկնարկը՝ 23:00-ին: Հանդիպումը կարող եք դիտել «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում

Լոնդոնյան գրանդին վնասվածքների պատճառով չեն կարողանա օգնել Կալում Հադսոն-Օդոյը, Ռոմելու Լուկակուն և Բեն Չիլվելը, իսկ մադրիդյան թիմին՝ Էդեր Միլիտաոն, որը որակազրկված է:

Տուխելը՝ «Ռեալի» դեմ պատասխան խաղի մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա