Logo

Անչելոտին չի մեկնել Լոնդոն

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
15:02 / 05.04.2022ՍՊՈՐՏ
Կառլո Անչելոտի-Չելսի-Ռեալ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին այսօր իր թիմի հետ չի մեկնել Լոնդոն, որտեղ կկայանա «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղը։

Իսպանական բազմաթիվ աղբյուրների համաձայն՝ իտալացի մասնագետը դեռևս չի հանձնել կորոնավիրուսի 2-րդ թեստը:

Միևնույն ժամանակ, հնարավոր է, որ Անչելոտին դեռևս կարողանա միանալ իր թիմին վաղը՝ խաղից անմիջապես առաջ։

Դրա համար իտալացի մասնագետը պետք է հանձնի COVID-19-ի բացասական թեստ, որից հետո նրան թույլ կտան մեկնել Լոնդոն:

«Չելսի» - «Ռեալ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին, մեկնարկը՝ 23:00-ին:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա