Logo

Անչելոտին՝ «Սիթիի» նկատմամբ հաղթանակի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:32 / 05.05.2022ՍՊՈՐՏ
Karlo Ancheloti - comments

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում (3:1) կամային հաղթանակը:

«Չեմ կարող ասել, թե մենք արդեն սովոր ենք հաղթել այս ձևով, բայց նույնը տեղի ունեցավ «Չելսիի» և ՊՍԺ-ի հետ դիմակայությունում։ Եթե ​​հարցնեք, թե ինչպես է մեզ դա հաջողվում, ես կպատասխանեմ, որ ակումբի պատմությունն օգնում է մեզ շարունակել պայքարը նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե ամեն ինչ արդեն ավարտված է։

Հանդիպումը գրեթե կորսված էր մեզ համար, բայց մենք, այնուամենայնիվ, կարողացանք վերջում քամբեք անել: Լավ հանդիպում անցկացրինք ուժեղ մրցակցի դեմ։ Խփած գոլը, որը թույլ տվեց մեզ հավասարեցնել հաշիվը, վստահություն ներշնչեց ավելացված ժամանակում և հոգեբանական առավելություն տվեց»,- Անչելոտիի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հիշեցնենք՝ կիսաեզրափակիչ հանդիպման մինչև 89-րդ րոպեն «Ռեալը» պարտվում էր 0:1 հաշվով, սակայն 90 և 90+1-րդ րոպեներին մադրիդցիները կարողացան 2 գոլ խփել և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսում Կարիմ Բենզեման դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու հաշիվը դարձրեց 3:1՝ հաղթանակ պարգևելով իր թիմին պատասխան մրցավեճում։ Առաջին հանդիպումն ավարտվել էր «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակով՝ 4։3 հաշվով։ Այսպիսով՝ երկխաղյա դիմակայության արդյունքում Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ կհանդիպի անգլիական «Լիվերպուլին»:

Չեմպիոնների լիգայի այս խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում:

Գվարդիոլան՝ «Ռեալից» կրած պարտության մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա