Logo

Անչելոտին՝ ՉԼ-ի եզրափակիչում «Լիվերպուլի» դեմ կայանալիք խաղի մասին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:32 / 11.05.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Լիվերպուլի» դեմ կայանալիք խաղի մասին։

«Ես շատ լավ ծանոթ եմ «Լիվերպուլին», իսկ նրանք ճանաչում են ինձ և «Ռեալին»։ Գաղտնիքներ չկան։ Կփորձենք լավ պատրաստվել ու խաղին կմոտենանք առավելագույնս հանգիստ։ Վնասվածքներից խուսափելու համար ֆուտբոլիստներին դուրս չենք մղելու կազմից։

Եթե մրցակցային ոգին կորի, ապա Չեմպիոնների լիգայում չի ստացվի լավ ելույթ ունենալ։ Ֆուտբոլիստները պետք է լավագույն մարզավիճակում լինեն»,- Անչելոտիի խոսքն է հաղորդում Marca-ն։

Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Փարիզի «Ստատ դը Ֆրանս» մարզադաշտում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա