Logo

Անչելոտին խոսել է Մբապեի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:33 / 20.05.2022ՍՊՈՐՏ
Անչելոտի- Կիլիան Մբապե

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ կարիք չունի քննարկելու ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի ապագան։

«Մենք կենտրոնացած ենք աշխատանքի վրա, շատ լավ մթնոլորտ է թիմում: Այն, ինչ տեղի է ունենում ակումբից դուրս և այն, ինչ ասում են ուրիշները, մեզ վրա չի ազդում:

Ինձ ոչ ոք չի հարցնում Մբապեի մասին: Ես ժամանակ եմ անցկացնում «Ռեալի» մարզաբազայում, իմ մեքենայում և տանը։ Երբեմն ես այցելում եմ Մադրիդի լավ ռեստորաններ: Բայց ինձ ոչ ոք նման հարցեր չի տալիս։ Ես մտածում եմ միայն Չեմպիոնների լիգայի եզրափակիչի մասին»,- ասել է Անչելոտին ESPN-ի հետ զրույցում։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի շրջանակում «Լիվերպուլի» դեմ եզրափակիչից (մայիսի 28) հետո կհայտարարի Մբապեի տեղափոխության մասին: Կիլիանի՝ ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը կավարտվի հունիսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա