Logo

Անչելոտին՝ Մբապեի՝ ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:59 / 24.05.2022ՍՊՈՐՏ
Անչելոտի-Մբապե

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ ֆրանսիական ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելուն:

«Մեզ համար ակնհայտ է, որ պետք է մտածենք մեր գործերի մասին։ Մենք երբեք չենք խոսել այլ թիմերի խաղացողների մասին։ Հարգում ենք բոլորին, յուրաքանչյուր որոշում, յուրաքանչյուր ակումբ, սակայն պետք է զբաղվենք միայն մեր գործերով:

Միանգամայն պարզ և հասկանալի է, թե ինչի մասին պետք է մտածենք հիմա: Պետք է նախապատրաստվենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչին:

Ես երբեք չեմ խոսել այն ֆուտբոլիստների մասին, որոնք չեն խաղում Մադրիդի «Ռեալում», և չեմ անի դա հիմա»,- Անչելոտիի խոսքն է մեջբերում AP News-ը:

Հիշեցնենք՝ Կիլիանը ՊՍԺ-ի հետ պայմանագիրը երկարաձգել է մինչև 2025 թվականը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա