Logo

Անչելոտին՝ «Չելսիի» դեմ պատասխան խաղի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:20 / 13.04.2022ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի երկխաղյա դիմակայության արդյունքում (3:1, 2:3) «Չելսիի» նկատմամբ տոնած հաղթանակը:

«Ռեալն» ստիպված էր տուժել: Կարծում եմ՝ մեզ պակասում էր գոլ խփելու ցանկությունը, քանի որ սկզբում նման անհրաժեշտություն չկար։ 0:3-ից հետո մենք նետվեցինք առաջ ու մեր ամբողջ ուժերը ներդրեցինք հաղթելու համար: 0:3-ից հետո «Ռեալն» ավելի ազատ էր գործում, և «Սանտիագո Բեռնաբեուի» կախարդանքը բացահայտվեց աշխարհին:

Նրանք ասում էին, որ իսպանական ակումբներն ավելի թույլ են, քան անգլիականները, բայց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Լա լիգայի 2 ակումբ կա»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է Marca-ն:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի «Մանչեսթեր Սիթի» - «Ատլետիկո» դիմակայության հաղթողին:

Տուխելը նշել է «Չելսիի» թույլ տված վճռորոշ սխալները «Ռեալի» դեմ 2 խաղում

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա