Logo

Անչելոտին պատասխանել է Սալահին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:30 / 24.05.2022ՍՊՈՐՏ
Անչելոտի-Մոհամեդ Սալահ

Չեմպիոնների լիգայի այս խաղարկության «Ռեալ» - «Լիվերպուլ» եզրափակիչ հանդիպումից (մայիսի 28) առաջ մադրիդցիների գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատասխանել է մերսիսայդյան ակումբի հարձակվող Մոհամեդ Սալահի՝ «վրեժի» մասին հայտարարությանը:

«Դա մեզ համար մեծ մոտիվացիա կլինի։ Սակայն հարկ է հիշել, որ «Ռեալը» պարտվել է «Լիվերպուլին»1981 թվականին: Ուստի մենք էլ նրանցից «վրեժ» լուծելու ցանկություն ունենք։

Մադրիդի «Ռեալը» հարգում է մրցակցին, շատ ուժեղ թիմ է։ Եզրափակիչին մոտենում ենք հիանալի տրամադրությամբ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Marca պարբերականը:

Հիշեցնենք՝ եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 2017/2018 թվականների խաղարկության եզրափակիչում «Լիվերպուլը» 1:3 հաշվով պարտվել էր «Ռեալին», իսկ Սալահը վնասվածքի պատճառով փոխարինվել էր հանդիպման 30-րդ րոպեին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա