Logo

Անչելոտին՝ «Սևիլիայի» նկատմամբ կամային հաղթանակի մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:20 / 18.04.2022ՍՊՈՐՏ
Karlo Ancheloti-2022

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է Իսպանիայի առաջնության 32-րդ տուրի՝ «Սևիլիայի» նկատմամբ արտագնա խաղում (3:2) կամային հաղթանակի մասին։

«Շատ կարևոր հաղթանակ: Երկրորդ խաղակեսում «Ռեալին» հաջողվեց ցույց տալ իր ուժեղ բնավորությունը։ Այս թիմն ունակ է առանձնահատուկ բաների։ Մենք վատ սկսեցինք հանդիպումը, բայց չկորցրինք վստահությունը։

Մրցավարի կայացրած որոշումներից մի քանիսը հարցեր են առաջացնում, օրինակ՝ թե ինչպես է Վինիսիուսի դրվագում ձեռքով խաղ, իսկ Դիեգո Կառլոսի մասնակցությամբ նմանատիպ դրվագն ընդունվում խաղի կանոնների սահմանում: Չեմ հասկանում։

Բոլորն սպասում են «Ռեալի» սայթաքմանը, բայց մենք արժանի էինք այս հաղթանակին։ Մենք դեռ չենք հաղթել առաջնությունում, բայց հսկայական քայլ ենք կատարել դեպի այս նպատակը»,- ​​Անչելոտիի խոսքն է մեջբերում Marca-ն։

«Ռեալն» առաջին կեսից հետո պարտվում էր 0:2 հաշվով, սակայն 2-րդ կեսում խփել է 3 գնդակ՝ հաղթանակի հասնելով:

Մադրիդցիները 75 միավորով գլխավորում են Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ 15 միավորով գերազանցելով 2-րդ տեղով ընթացող կատալոնական «Բարսելոնային», որը 2 հանդիպում պակաս է անցկացրել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա