Logo

Անչելոտին խոստովանել է՝ ինչպես է մոտիվացրել իր թիմին «Սիթիի» դեմ խաղից առաջ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:42 / 06.05.2022ՍՊՈՐՏ
Carlo Ancelotti

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է, թե ինչպես է մոտիվացրել իր թիմին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղից առաջ:

Իտալացի մասնագետն ասել է, որ խաղացողներին ցուցադրել է «սերուցքայինների»՝ այս մրցաշրջանում կատարած քամբեքների տեսանյութ:

«Տեսանյութում ցուցադրված է եղել այս մրցաշրջանում իմ թիմի իրականացրած 8 քամբեք: Տեսագրությունն ավարտվել է «Եվս մեկը պակասում է» արտահայտությամբ։ Եվ մենք դա հետո արեցինք»,- Անչելոտիի խոսքն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք՝ կիսաեզրափակիչ հանդիպման մինչև 89-րդ րոպեն «Ռեալը» պարտվում էր 0:1 հաշվով, սակայն 90 և 90+1-րդ րոպեներին մադրիդցիները կարողացան 2 գոլ խփել և խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ։ Լրացուցիչ ժամանակի առաջին խաղակեսում Կարիմ Բենզեման դիպուկ իրացրեց 11-մետրանոցն ու հաշիվը դարձրեց 3:1՝ հաղթանակ պարգևելով իր թիմին պատասխան մրցավեճում։ Առաջին հանդիպումն ավարտվել էր «Մանչեսթեր Սիթիի» հաղթանակով՝ 4։3 հաշվով։ Այսպիսով՝ երկխաղյա դիմակայության արդյունքում Մադրիդի «Ռեալը» դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ կհանդիպի անգլիական «Լիվերպուլին»:

Չեմպիոնների լիգայի այս խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 28-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզի «Ստադ դը Ֆրանս» ստադիոնում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա