Logo

Անչելոտին ՉԼ-ում կրկնել է Գվարդիոլայի և Մոուրինյոյի ռեկորդը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:32 / 13.04.2022ՍՊՈՐՏ
Անչելոտի-ռեկորդ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Չեմպիոնների լիգայում կրկնել է Խոսեպ Գվարդիոլայի և Ժոզե Մոուրինյոյի ռեկորդը՝ հայտնում է B/R Football-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Անչելոտին կարիերայի ընթացքում 8-րդ անգամ է դուրս եկել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Նախկինում դա հաջողվել էր միայն Մոուրինյոյին և Գվարդիոլային։

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» շրջանցել է «Չելսիին»։ «Ռեալն» առաջին խաղում լոնդոնյան թիմին հաղթել է 3:1 հաշվով, իսկ պատասխան խաղում՝ պարտվել 2:3 հաշվով:

Պեպը կարող է 9-րդ անգամ դուրս գալ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ՝ դառնալով բացարձակ ռեկորդակիր, եթե «Մանչեսթեր Սիթին» 1/4 եզրափակիչում շրջանցի Մադրիդի «Ատլետիկոյին»:

Թիմերի միջև առաջին խաղում անգլիական թիմը հաղթել է 1:0 հաշվով, պատասխան հանդիպումը կկայանա այսօր: Ժամը 22:45-ից կարող խաղը կլինի «Վիվառո Սպորտ»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա