Logo

Անչափ ցավալի. Հայաստանի հավաքականը տանը ոչ-ոքի խաղաց Լիխտենշտեյնի հետ (տեսանյութ)

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 08.09.2021Հայկական ֆուտբոլ
Խաղի մանրամասները

Աշխարհ, Աշխարհի գավաթ. Եվրոպա. Որակավորում, 1-ին Փուլ 6 տուր

08 Սեպտեմբեր 2021 - 20:00

1

Հայաստան

1

Լիխտենշտեյն

1 - 0 Հենրիխ Մխիթարյան - 50`

1 - 1 Նոա Ֆրիք - 80`

Թիմերը վաստակում են մեկական միավոր։ Հայաստանի հավաքականն ընդհանուր 11 միավորով զբաղեցնում է J խմբի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ Լիխտենշտեյնը առաջին  միավորն է վաստակում և վերջին՝ 6-րդ հորիզոնականում է։

Մեր հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի մեկ ամսից՝ հոկտեմբերի 8-ին՝ Իսլանդիայի դեմ արտագնա խաղով։ Լիխտենշտեյնը նույն օրը տանը կմրցի Հյուսիսային Մակեդոնիայի հետ։

Հիշեցնենք, որ J խմբում են ընդգրկված նաև Գերմանիայի, Հս. Մակեդոնիայի, Ռումինիայի ու Իսլանդիայի հավաքականները:

6-րդ տուրի շրջանակում կայացած խաղերում Գերմանիան 4 անպատասխան գնդակ ուղարկեց Իսլանդիայի դարպասը, իսկ Հս. Մակեդոնիա – Ռումինիա հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։

 ԱԱ-2022-ի ընտրական փուլի 6-րդ տուր. J խմբի մրցաշարային աղյուսակը

  1. Գերմանիա – 15 միավոր
  2. Հայաստան – 11 միավոր
  3. Ռումինիա – 10 միավոր
  4. Հս. Մակեդոնիա – 9 միավոր
  5. Իսլանդիա – 4 միավոր
  6. Լիխտենշտեյն – 1 միավոր
Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա