Logo

Անչելոտին խնդրել է Միլիտաոյին դառնալ իր օգնականը «Լևանտեի» դեմ խաղում (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
15:29 / 15.05.2022ՍՊՈՐՏ
null

«Արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին շարունակում է բարձր տրամադրություն ապահովել թիմում: 

Լա լիգայի 36-րդ տուրի՝ «Ռեալ» - «Լևանտե» հանդիպման ընթացքում տեսախցիկները հետաքրքիր դրվագ են ֆիքսել: 

Իտալացի մասնագետը հանգստի հնարավորություն ստացած Էդեր Միլիտաոյին խնդրել է նստել իր կողքին և ստանձնել մարզչի օգնականի դերը: Բրազիլացին ժպիտը դեմքին կատարել է «Պապա Կառլոյի» խնդրանքը, որից հետո նրան են փոխանցել «Ռեալ» - «Լևանտե» խաղի մասին տեղեկություն պարունակող թղթապանակը:

Որոշ ժամանակ անց Անչելոտին ու Միլիտաոն սկսել են ինչ-որ բան քննարկել հանդիպման վերաբերյալ:

Հիշեցնենք, որ «Ռեալը» «Լևանտեին» ջախջախել էր 6:0 հաշվով:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա