Logo

Անչելոտին մանրամասներ է հայտնել վնասվածք ունեցող ֆուտբոլիստների վերաբերյալ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:28 / 25.04.2022ՍՊՈՐՏ
null

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի՝ «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» հանդիպման նախախաղային ասուլիսի ժամանակ «սերուցքայինների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին անդրադարձել է վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին:

«Մենդին հիանալի է զգում, կասկածներ ունենք Ալաբայի և Կազեմիրոյի հարցում: Վաղն ամեն ինչ պարզ կլինի և ըստ այդմ՝ մեկնարկային կազմում կլինի կա՛մ Ռոդրիգոն, կա՛մ Կամավինգան»,- իտալացի մասնագետի խոսքը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Տարբեր լրատվամիջոցներ նշում են, որ «Էթիհադում» կայանալիք խաղին մասնակցելու ամենացածր շանսն ունի բրազիլացի կիսապաշտպանը:

«Սիթի» - «Ռեալ» հանդիպումը մեկնարկելու է ապրիլի 26-ին՝ ժամը 23:00-ին: Թիմերի միջև պատասխան խաղը կայանալու է մայիսի 4-ին՝ նույն ժամին: 
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա