Logo

Անչելոտին խոստում էր տվել Պերեսին «Բարսայից» կրած պարտությունից հետո

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:56 / 30.05.2022ՍՊՈՐՏ
null

Կառլո Անչելոտին կատարել է խոստումը, որը տվել էր «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին «Բարսելոնայից» կրած ծանր պարտությունից հետո:

Հիշեցնենք, որ մարտի 20-ին Լա լիգայի հերթական տուրում «Արքայական ակումբը» 0:4 հաշվով զիջել էր «կապտանռնագույններին»:

Ապրիլի սկզբին իտալացի մասնագետը հանդիպել էր նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ ակումբի մարզաբազայում: Այդ ժամանակ «Պապա Կառլոն» բացատրել էր իրավիճակն ու հայտնել, որ վստահում է իր ֆուտբոլիստներին: Քննարկվել էին նաև տրանսֆերային հարցեր:

Marca-ի հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում Անչելոտին ասել է. «Մի՛ անհանգստացեք, նախագա՛հ, մենք կհաղթենք Լա լիգայում և Չեմպիոնների լիգայում»:

Մարզչական շտաբը կարծում է, որ բեկումնային է եղել «Սելտայի» դեմ արտագնա հանդիպումը: Երկար ժամանակ հաշիվը հավասար էր, սակայն Կարիմ Բենզեմայի՝ 70-րդ րոպեին 11-մետրանոցից խփած գոլը հաղթանակ էր պարգևել «սերուցքայիններին»:

Հենց այդ խաղից հետո թիմը կրկին վստահություն է զգացել ու լռեցրել մրցաշրջանն ավարտված համարող իսպանական լրատվամիջոցներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա