Logo

Անչելոտի. «Շատ ուրախ եմ Իսկոյի և Ազարի համար»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:28 / 21.01.2022ՍՊՈՐՏ
Karlo Ancheloti

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչում «Էլչեին» հաղթելուց հետո (2:1) խոսել է խաղից իր տպավորությունների մասին:

«Շատ ուրախ եմ, ինձ թվում է՝ սրանք այն հանդիպումներն են, որոնք ինձ ամենից շատն են գոհացնում։

Այս թիմը բնավորություն և ուժ ունի, երբեք չի հանձնվում: Այս հանդիպումը թերևս դրա լավագույն արտահայտումն էր:

Խաղը շատ բարդ ստացվեց, բայց ես ուզում եմ նշել թիմի և խաղացողների բնավորությունը։

Թիմը լավ արձագանքեց բաց թողած գոլին: Ես շատ ուրախ եմ Իսկոյի և Ազարի համար, որոնք այնքան էլ հաճախ չեն խաղում։ Այսօր նրանք դուրս եկան  խաղադաշտ և գոլ խփեցին»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա