Logo

Անչելոտի. «Արժանի էինք հաջորդ փուլ դուրս գալուն»

09:42 / 19.04.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Լոնդոնի «Չելսիի» նկատմամբ հաղթանակը (2-0) և կիսաեզրափակիչի ուղեգիր նվաճելը:

«Մենք գիտեինք, որ այս խաղում պետք է համբերատար գտնվենք: Մրցակիցը ամեն ինչ փորձեց, նրանք խնդիրներ ստեղծեցին մեզ համար՝ մանավանդ ձախ եզրում, բայց դրանից հետո մենք շտկումներ արեցինք մեր մարտավարությունում:

Պաշտպանական գծում մենք հուսալի էինք, այնպես որ, արժանի էինք հաջորդ փուլ դուրս գալուն: Կուրտուան իրականացրեց կարևոր սեյվ, առանց որի «Չելսին» հաշվի մեջ առաջ կանցներ:

Մենք մտածում ենք միայն մեր մասին, բայց ես ուրախ եմ «Միլանի» համար, քանի որ նրանք վաղուց ելույթ չէին ունեցել կիսաեզրափակիչում: Ցավում եմ «Նապոլիի» համար, քանի որ այդ ակումբն ինձ համար նույնպես թանկ է»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի գործող հաղթող «Ռեալը» կիսաեզրափակիչում կմրցի «Բավարիա» - «Մանչեսթեր Սիթի» զույգի հաղթողի հետ: Առաջին խաղում անգլիական ակումբը տնային հաղթանակ է տարել 3-0 հաշվով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա