Logo

Անչելոտի. «Բեյլը լավ չէ, բայց վնասվածք չունի»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 05.01.2022ՍՊՈՐՏ
Կառլո Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին Արքայական գավաթի շրջանակում «Ալկոյանոյի» դեմ կեսգիշերից հետո կայանալիք խաղից առաջ խոսել է թիմի ուելսցի կիսապաշտպան Գարեթ Բեյլի մասին:

«Բեյլը լավ չէ, բայց վնասվածք չունի: Նա պարտավորություններ ունի, քանի որ պայմանագրի ժամկետը գործում է մինչև ամառ:

Նա լավ չի զգում, անհարմարություններ ունի: Եթե նա խնդիրներ ունենալու վախեր ունի, մենք պետք է հաշվի նստենք դրա հետ:

Վնասվածքների վերաբերյալ թարմացումներ չտալը պայմանավորված է յուրաքանչյուր անհատի գաղտնիության իրավունքով:

Հուսով ենք՝ նա կվերադառնա «Վալենսիայի» դեմ խաղին կամ Սուպերգավաթի շրջանակում Սաուդյան Արաբիայում կայանալիք հանդիպմանը»,- Marca-ն մեջբերում է Անչելոտիի խոսքը:

Հավելենք՝ «Ռեալը» ներկայացրել է «Ալկոյանոյի» դեմ կայանալիք խաղին թիմի հայտացուցակը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա